Աշտարակի խճուղին՝ նոր լուսավորությամբ
Աշտարակի խճուղին՝ նոր լուսավորությամբ. ցանցը վերակառուցվել ու արդիականացվել է:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ մոտ 4 կմ հատվածը լուսավորելու համար տեղադրվել է 125 նոր հենասյուն:
Նատրիումային լամպերը փախարինվել են էներգախնայող 250 LED լուսատուով, որոնք այսօր մի քանի անգամ ավելի ուժեղ լուսավորություն են ապահովում։