«Փյունիկ»-ի 7 ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ
Երևանի «Փյունիկ»-ի 7 ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ: Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել թիմի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը և Ստանիսլավ Բուչնևը: Մոլդովայի ազգային հավաքական է հրավիրվել Եվգենի Կոչուկը: Թիմի պաշտպան Նիկիտա Բարանովը հրավիրվել է Էստոնիայի ազգային հավաքական: Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքական են հրավիրվել Մարյան Ռադեսկին և Ստեֆան Սպիրովսկին: