Գերմանիայի կանցլերը կողմ է արտահայտվել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կողմ է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փուլին, հայտնում է Reuters-ը:
«Մենք ցանկանում ենք շարունակել ուժեղացնել ճնշումը Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի և քաղաքական ղեկավարության վրա»,- ասել է կանցլերը: