Թմրամիջոցի ապօրինի շրջանառություն Տելեգրամ ալիքի միջոցով. կա ձերբակալված
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել են թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել են Երևանի 23-ամյա մի բնակչի։
Ոստիկանության բաժնում 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով 162 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 267 գրամ քաշով, նույն զանգվածով, շուրջ 63 գրամ քաշով, պոլիէթիլենային 3 տոպրակ, էլէկտրական 2 կշեռք, կպչուն ժապավեններ և 342 դատարկ տոպրակներ։
Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով և Երևանի տարբեր հատվածներում իրացնելու էր։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակում է։