«Հրապարակ». ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, ով ասել է, թե չի հանդուրժելու որեւէ կեղծիք, մինչդեռ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ վարչության կեղծված ընտրությունները ծածկադմփոց են արվելու, իրենց չեն պատրաստվում իրազեկել, թե ինչն ինչպես է տեղի ունեցել, ովքեր են պատասխանատուները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց։
ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, այդ ամենը պարզելը ժամերի հարց է: Ավելին, պատգամավորներն ակնկալել են, որ Փաշինյանն իրենց հետ հանդիպման կներկայանա այն ժամանակ, երբ ունենա կատարվածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները, մինչդեռ անցած շաբաթ խմբակցության հետ փակ հավաքի ժամանակ ոչինչ չի ասվել, եւ որեւէ տեղաշարժ այդ ուղղությամբ չկա։
Ի դեպ, երեկ Եղվարդում գործարանի բացմանը Փաշինյանը գնացել էր փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ուղեկցությամբ, այն պարագայում, որ վերջինս կասկածյալների շրջանակում է. նրա օգտին 27 ձայն էին «լցոնել», որ դառնար վարչության անդամ, եւ Արսեն Թորոսյանի բողոքներից հետո նա տեղը զիջեց վերջինիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում