Շվեյցարիայում տղամարդն ընկել է հալած ալյումինի անոթի մեջ և ողջ մնացել
Շվեյցարական Սենթ Գալլեն քաղաքում գործարանի աշխատողն ընկել է հալած ալյումինի ամանի մեջ, սակայն ողջ է մնացել, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ ասվում է քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, 25-ամյա էլեկտրիկն ընկել է մինչև ծնկների խորքը հալված ալյումինե անոթի մեջ, որի ջերմաստիճանը կազմել է 720 աստիճան Ցելսիուս։
«Նա կարողացել է վեր կենալ և ոտքի կանգնել… Պատահարի հետևանքով նա ստացել է լայնածավալ այրվածքներ և վնասվածքներ: Միջադեպի ստույգ պատճառները հետաքննում է Սենտ Գալլեն քաղաքի ոստիկանությունը, », – ասված է հայտարարության մեջ։
Ոստիկանությունից հավելել են, որ տուժածը ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։