ՆԱՏՕ-ի բազմաթիվ երկրներ պաշտպանել են Ուկրաինայի անդամակցության հայտը. Politico
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, ներառյալ Հունաստանը, հոկտեմբերին Բրյուսելում կայացած փակ հանդիպմանը պաշտպանել են դաշինքին Ուկրաինայի անդամակցության հայտը: Այդ մասին գրում Է Politico-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«(Պենտագոնի ղեկավար) Լլոյդ Օսթինը ընդունել Է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը, բայց ասել Է, որ ոչ մի լուծում չի տեսնում կարճաժամկետ հեռանկարում: ՆԱՏՕ-ի մյուս ներկայացուցիչները, այդ թվում՝ Լեհաստանից ու Հունաստանից, հայտարարել են, որ պաշտպանում են Ուկրաինայի հայտը»,-հաղորդել Է Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներից մեկին եւ հրատարակության տնօրինության տակ հայտնված դաշինքի առաջնորդների հանդիպման մասին հաշվետվությունը: Սեպտեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի:
Նման ընթացակարգի անցկացումն այժմ ժամանակին չԷ, ավելի ուշ հայտարարել Է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդունել Է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին որոշելու իրավունքի եւ «բաց դռների» քաղաքականության մասին, սակայն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն ջանքերը կկենտրոնացնի ինքնապաշտպանության գործում Կիեւին օգնություն ցուցաբերելու վրա: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Կրեմլում լսել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին Զելենսկու խնդրանքը, ինչպես նաեւ դրա տարբեր արձագանքները: Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետեւում Է իրադրությանը եւ հիշում, որ դեպի դաշինքը Կիեւի կողմնորոշումն Է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ գործողությունն սկսելու պատճառներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: