Գերմանիայում հոկտեմբերին տարեկան գնաճն արագացել Է մինչեւ 10,4 տոկոս
Հոկտեմբերին Գերմանիայում գնաճը, վերջնական տվյալներով, արագացել Է եւ կազմել 10,4 տոկոս՝ տարեկան արտահայտւթյամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպես»-ը, նոյեմբերի 11-ին այդ մասին հայտնել Է Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:
«(Գնաճի) տեմպերը նորացրել են հերթական ռեկորդը Գերմանիայի միավորման ժամանակներից ի վեր»,- ասել Է գերատեսչության ղեկավար Գեորգ Տիլը: Ըստ որում՝ Դաշնային վիճակագրական գերատեսչությունում նշել են, որ առանձնապես աճել են Էներգակիրների գները, ինչն Էական ազդեցություն Է գործել գնաճի մակարդակի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: