Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը դոփում է տեղում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ նիստեր չի անում եւ մարդկանց չի հրավիրում՝ լսելու, բացահայտումներ անելու:
Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանձնաժողովին մեծ թվով փաստաթղթեր է ուղարկել, որոնք ուսումնասիրման ենթակա են: Եվ հենց դա է պատճառը, որ տեւական ժամանակ է՝ նիստեր չեն հրավիրվում, քանի որ հանձնաժողովի փորձագետները չեն հասցրել այդքան մեծ ծավալի փաստաթղթերն ուսումնասիրել հետագա գործընթացները կազմակերպելու համար: Մյուս կողմից՝ նկատենք, որ այստեղ խնդիրը ոչ միայն ժամանակն է, այլեւ այդ հանձնաժողովի անդամների եւ փորձագետների պրոֆեսիոնալիզմը, քանի որ հանձնաժողովը կառուցված է բացառապես իշխանության անդամներից, իսկ իշխանական գործիչները իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով վաղուց են հայտնի:
Ու թեեւ տեւական ժամանակ է՝ ոչինչ չի արվում, այնուամենայնիվ, հանձնաժողովի գործունեության ժամկետն է սպառվում: Իհարկե, մի անգամ այդ ժամկետը վեց ամսով երկարաձգվել է եւ, ըստ էության, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտին քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը 5 ամիս: Ի՞նչ կհասցնեն պարզել այդ ժամանակում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում