Եգիպտոսը կարող է պատիժ սահմանել մերկ լուսանկարների համար
Եգիպտոսում կարող են պատիժ սահմանել մերկ լուսանկարների սիրահարների կամ բուրգերի և այլ տեսարժան վայրերի ֆոնին ֆոտոշարքի կանոնները խախտողների համար, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ATOR-ը։
«Հաճախ զբոսաշրջիկները փորձում են բուրգերից կամ այլ պատմական առարկաներից կտորներ «կտրել» որպես հուշ, բարձրանալ դրանց վրա՝ լուսանկարվելու, թողնել իրենց «ինքնագրերը», էլ չեմ ասում աղբի մասին՝ պլաստիկ շշեր, փաթաթաններ»,- նշում է ասոցիացիան։
Նման դեպքերի թիվը զրոյի հասցնելու համար տեղական իշխանությունները առաջարկում են ավելացնել տուրիստական ոստիկանության թիվը, ընդլայնել պատմական վայրերի շուրջ ցանկապատների տարածքը և ներդնել խախտումների համար խիստ տուգանքների համակարգ: Կան նաեւ «կրթական» տարբերակներ՝ հուշարձանների տարածքի համայնքային մաքրման աշխատանքներ։ Նշվում է, որ եգիպտացի պատգամավորները նախատեսում են նոր կանոնների փաթեթ դիտարկել մինչև այս տարվա վերջ։
Տեղական իշխանությունները և լրատվամիջոցները կրկին բարձրացրել են ճանապարհորդների համար սահմանափակումներ մտցնելու հարցը նոյեմբերի 7-ի միջադեպից հետո, երբ օտարերկրացի մի կին հանել է հագուստը՝ Սֆինքսի հետ լուսանկարվելու համար։ Դրանից հետո Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը դիմել է օտարերկրյա հյուրերին՝ նման վայրեր այցելելը կարգավորող նորմերին և օրենքներին հետևելու խնդրանքով։