Արտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների մասնակցությամբ նոյեմբերի 2-ին խուզարկություն կատարվեց Արարատի մարզի 61-ամյա մի բնակչի տանը և օժանդակ շինություններում: Ննջարանի պահարանում ապակյա տարաների մեջ հայտնաբերվեց վեց փաթեթ` ընդհանուր մոտ 29 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը թմրանյութ է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: