Ինդոնեզիան ցանկանում Է ընդլայնել ծովային համագործակցությունն ԱՍԵԱՆ-ի շրջանակներում
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին Կամբոջայում Հարավ - արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի հարթակներում հայտարարել Է, որ Ջակարտան առաջարկում Է ստեղծել «ԱՍԵԱՆ-ի ծովային զննություն» (ASEAN Maritime Outlook)՝ կազմակերպության շրջանակներում ծովային համագործակցության ընդլայնման համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել Է Antara գործակալությունը: «Ծովային համագործակցությունը պետք Է դառնա այն ապագան, որը մեզ միավորում Է, այլ ոչ թե բաժանում միմյանցից»,- մեջբերում Է գործակալությունը նախարարի խոսքը: Մարսուդին ընդգծել Է, որ այդ փոխգործակցության կարևորությունն Է եղել «ԱԵՍԵԱ-ի ծովային զննություն» ստեղծելու պատճառը:
Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 40-րդ և 41-րդ գագաթնաժողովների մասնակիցները, որոնք նոյեմբերի 10-ին բացվել են Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում՝ վարչապետ Հուն Սենի նախագահությամբ, կքննարկեն տարածաշրջանի կայուն զարգացման, անվտանգության հարցերը: Կամբոջան 2022 թվականի սկզբից զբաղեցնում Է ԱՍԵԱՆ-ի նախագահի պաշտոնը, որը շրջափոխման սկզբունքով նրան Է անցել Բրունեյից, և որը նա այնուհետև կփոխանցի Ինդոնեզիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: