Ղազախստանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով տարեկան 1․5 միլիոն տոննա նավթ կարտահանի. Սմաիլով
Աստանան 2023 թվականից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով տարեկան 1․5 միլիոն տոննա նավթ կարտահանի՝ հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում այդ ծավալը 6 միլիոն տոննայի հասցնելու ուղղությամբ:
Ղազախստանի վարչապետը հավելել է, որ երկրի իշխանությունների գլխավոր նպատակը էներգակիրների արտահանման ուղիների դիվերսիֆիկացումն է։ Այդ նպատակով արդեն հատուկ ճանապարհային քարտեզ է մշակվել։