Լիբանանի խորհրդարանի պատգամավորները չկարողացան ընտրել հանրապետության ղեկավար
Նոյեմբերի 10-ին Լիբանանի Ներկայացուցչիչների պալատում կայացած քվեարկությունը չհանգեցրեց հանրապետության նոր ղեկավարի ընտրության: Ինչպես հայտնել Է խոսնակ Նաբիհ Բերրին, նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել իր համար կանխապահովել խորհրդարանի 128 անդամներից 65-ի պաշտպանությունը, որոնց ձայներն անհրաժեշտ են հաղթանակի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընդդիմադիր խմբակցություների թեկնածու Միշել Մուավադի օգտին քվեարկել Է 44 պատգամավոր, դա օրենսդիների ամենամեծ թիվն Է, անկախ թեկնածու Իսամ Խալիֆայի օգտին՝ 6»,- հայտարարել Է նա:
Խոսնակի խոսքով՝ 47 պատգամավորներ քվեատուփերի մեջ են գցել դատարկ քվեաթերթիկներ: Պատգամավորների պալատում Լիբանանի նախագահի ընտրություններն անցկացվել են հինգերորդ անգամ, առաջին փուլը կայացել Է սեպտեմբերի 29-ին:
Ինչպես սպասվում Է, հաջորդ քվեարկությունը խորհրդարանում կկայանա նոյեմբերի 17-ի հինգշաբթի օրը: Գեներալ Միշել Աունի լիազորությունների ժամկետը, որը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է վեց տարի, ավարտվել Է հոկտեմբեի 31-ին:
Նա լքել Է Բաաբդա պալատը՝ նախագահական աթոռը թողնելով թափուր: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում Է կառավարությունը՝ վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: