Իրանում հայտնել են, որ մշակել են առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր – ԻՀՊԶ) Օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նոյեմբերի 10-ին հայտարարել Է, որ երկրում մշակել են առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանը մշակել Է հիպերձայնային բալիստիկ հրթիռ հակաօդային պաշտպանության համակարգի հակազդման համար: Այս նոր հրթիռը կանցնի հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերի միջով»,- մեջբերում Է Fars գործակալությունը հրամանատարի խոսքը:
«Այս հրթիռը նպատակաուղղված Է հակառակորդի հակահրթիռային համակարգերի դեմ և մեծ թռիչք Է հրթիռների զարգացման բնագավառում»,- հավելել Է Հաջիզադեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: