ԱՄՆ-ի նախագահն առաջարկել է ուշադրություն դարձնել այլ երկրների իշխանությունների հետ Մասքի հնարավոր շփումներին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այն կարծիքին Է, որ օգտակար կլիներ պարզել, թե միլիարդատեր Իլոն Մասքն ինչպես Է համագործակցում մյուս երկրների իշխանությունների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ, որ մյուս երկրների հետ Իլոն Մասքի համագործակցության եւ տեխնիկական կապերի վրա պետք Է ուշադրություն դարձվի, անկախ այն բանից, թե նա անպատշաճ ինչ-որ բան անում Է, թե ոչ: Ես կարծում եմ, որ դրան արժե ուշադրություն դարձնել»,-ասել է նա, հանդես գալով Սպիտակ տանը, չճշտելով, թե հատկապես ինչպես կարելի կլինի նման ստուգում անցկացնել:
Բայդենն այսպես Է պատասխանել լրագրողի այն հարցին, թե հարկավոր Է արդյոք ուսումնասիրել Մասքի շփումները, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հետ, միլիարդատիրոջ կողմից Twitter-ը գնելու համատեքստում:
Ավելի վաղ մի քանի դեմոկրատ կոնգրեսականներ այն ենթադրությունն են արել, որ նման շփումները կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: Մասքը վերջին ամիսներին ակտիվորեն քննադատել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, հայտարարել Է, որ հիասթափվել Է նրանից եւ այժմ աջակցում Է հանրապետականներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: