Հարավ - արեւելյան Ասիայի համաժողովների հարթակներում կկայանա Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի գագաթնաժողովը
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել Է, որ Ինդոնեզիա եւ Կամբոջա կատարելիք իր ուղեւորության ընթացքում կկայանա Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի եռակողմ գագաթնաժողովը բազմակողմ համաժողովների հարթակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը:
«Այդ բազմակողմ իրադարձություններում տեղի են ունենում զանազան երկկողմ բանակցություններ: Համաձայնություն Է ձեռք բերվել Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի գագաթնաժողովի շուրջ, նշանակվել կամ քննարկվում են եւս մի քանի երկկողմ հանդիպումներ»,- մեջբերում Է գործակալությունը Հարավային Կորեայի ղեկավարի խոսքը:
Ավելի վաղ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Յուն Սոկ Յոլը նոյեմբերի 11 – 16-ը կայցելի Կամբոջա եւ Ինդոնեզիա: Նոյեմբերի 11-ին Պնոմպենում տեղի կունենա Կորեայի Հանրապետության եւ ԱՍԵԱՆ-ի երկրների գագաթնաժողովը, նոյեմբերի 12-ին պլանավորված Է հանդիպում «ԱՍԵԱՆ գումարած երեք» ձեւաչափով, որտեղ ներկայացված կլինեն Սեուլը, Տոկիոն եւ Պեկինը: Նոյեմբերի 13-ին Կամբոջայում կկայանա Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը: Նույն օրը Հարավային Կորեայի ղեկավարը կմեկնի Բալի, որտեղ նոյեմբերի 15 -16-ը տեղի կունենա Քսանի խմբի գագագաթնաժողովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: