Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված Մակրոնը կոչ է արել մոբիլիզացնել տնտեսությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Ուկրաինայում «բարձր ինտենսիվության հակամարտության» պայմաններում մոբիլիզացնել պաշտպանական արդյունաբերությունը և տնտեսությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Մենք պետք է հարմարվենք պատերազմական տնտեսության նոր պայմաններին և դիրքորոշմանը: Բարձր ինտենսիվության կոնֆլիկտի համատեքստում, որն ուղղակիորեն ազդում է մեզ վրա, մեզ անհրաժեշտ է իրական տնտեսական և արդյունաբերական մոբիլիզացիա»,- ասել է Մակրոնը։