Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ասել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի վճռական աջակցություն ցուցաբերել Կիևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում տալով Քլևերլինի Twitter-ի գրառմանը:
«Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները վճռական են աջակցել Ուկրաինային և դիմակայել Ռուսաստանի սպառնալիքներին», - գրել է նա:
Օրվա ընթացքում Սթոլթենբերգը պետք է հանդիպի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի հետ, ով պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 25-ին։