Եվրահանձնաժողովը հույս ունի մինչև տարեվերջ համաձայնեցնել Ուկրաինային օգնության նոր փաթեթը
Եվրամիությունը համաձայնեցնում է Ուկրաինային ընթացիկ տարում մինչև 18 մլրդ եվրո գումարի մակրոնֆինանսական օգնության նոր փաթեթի տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Առաջին միջոցները պետք է փոխանցենք արդեն հունվարին... Ուստի, օրենսդրական գործընթացի մասնակիցներին հորդորում եմ արագ ընդունել անհրաժեշտ որոշումները։ Բայց այն տեղեկատվությունը, որը մենք դեռ ստացել ենք Էկոֆինից (Եվրամիության երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհուրդ - խմբ.) և Եվրախորհրդարանից, խոսում է այն մասին, որ հսկայական աջակցություն կա: Ես վստահ եմ, որ մնացած, ասենք, դիմադրությունը կարելի է հաղթահարել: Կարծում եմ, այն, ինչ մենք այսօր առաջարկում ենք, շատ կարևոր է Ուկրաինայի համար»,-ասել է եվրահանձնակատար Յոհաննես Հանը։