Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Վրաստանի ներքին գործերի նախարարության ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցները մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի «ETERNITY 2022» հրամանատարաշտաբային զորավարժություններին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
«Մեր զինվորականների համար անցկացվել է վերապատրաստում Թուրքիայից գնվող նավերի կառավարման համակարգի հետ կապված»,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ տեղեկության՝ զորավարժությունների սցենարը հիմնված է խաղաղապահ գործողության վրա, որը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարի պաշտպանությունը ճգնաժամի ժամանակ։
Հաղորդվում է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի և իրավապահ մարմինների միջև փոխադարձ օպերատիվ կարողությունը: