Մերգելյանի այգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ
Մերգելյանի այգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ ինչպես և խոստացել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանգստի գոտում արդեն մեկնարկել են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող, ինչպես տարիներ առաջ օրինական հիմքերով տրված, այնպես էլ ինքնակամ կառույցների և կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները: