37-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. ոստիկանների բացահայտումը
Նոյեմբերի 3-ի երեկոյան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները և Մարտունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վարդենիկ գյուղում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Մարտունու բաժին են տեղափոխել Կարճաղբյուր համայնքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու:
Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելն ու օգտագործելն էր: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մոտ 7 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին: