Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով
Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով և շարունակելու են բանակի արդիականացման աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին հայտնել Է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը:
«Մենք ավելացրել ենք բյուջեն, որը հատկացվում Է բանակին, ավելի քան 20 տոկոսով… Եվ մենք ամեն բան կանենք մեր բանակն արդիականացնելու համար»,-հայտարարել Է Վերանը՝ հանդես գալով Franceinfo ռադիոկայանի եթերով:
Նա հայտնել Է, որ Ֆրանսիայի իշխանությունները մոտ ժամանակներս կքննարկեն և կընդունեն ռազմական ծրագրավորման մասին օրենք, որը ենթադրում Է ռազմական բյուջեի հետագա մեծացում:
Ֆրանսիայի նախարարների կաբինետի խոսնակը հաստատել Է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Տուլոն կատարած իր ուղևորության ընթացքում նոյեմբերի 9-ին հայտարարություն կանի Աֆրիկայում «Բարխան» գործողության առնչությամբ:
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ հանրապետության ռազմական բյուջեն 2023 թվականին ավելանալու Է վեցերորդ անգամն անընդմեջ, այն կկազմի 43,9 միլիարդ եվրո:
Մակրոնը նոյեմբերի 9-ին կայցելի Միջերկրական ծովի Լազուր ափին գտնվող Տուլոնի ռազմածովային բազա, որտեղ, ինչպես սպասվում Է, կներկայացնի Ֆրանսիայի նոր ռազմական ստրատեգիան:
Ինչպես հաղորդել Է Ելիսեյան պալատը, Մակրոնը պաշտոնապես կհայտարարի Սահարա-Սահելյան տարածաշրջանում «Բարխան» հակաահաբեկչական գործողության ավարտվելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին։