Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ ուղղությամբ հավկիթ են նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է միայնակ ցուցարարին, որը Յորքում զբոսանքի ժամանակ հավկիթներ է նետել թագավոր Չարլզ Երրորդի և թագուհի կոնսորտ Կամիլայի վրա, գրում է Daily Mail-ը։
Արքայական զույգին Յորքում դիմավորելիս են եղել քաղաքի իշխանություննեևը, երբ տղամարդը երեք հավկիթ է նետել թագավորի և նրա կնոջ ուղղությամբ, սակայն դրանք չեն հասել նպատակակետին:
Ցուցարարը բղավել է «այս երկիրը կառուցվել է ստրուկների արյան վրա», այն պահին, երբ նրան գետնին են պառկացրել ոստիկանները:
Աղբյուրը գրում է, որ միջադեպը միապետի կողմից սուր արձագանք չի առաջացրել, նա շարունակել է անվրդով քայլել և ողջունել ամբոխին: