Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսով քննարկել են ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քննարկել են ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովը, «ՌԻԱ»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե իրո՞ք կայացել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահների զրույցը, և արդյո՞ք քննարկվել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը՝ Պեսկովը դրական է պատասխանել։
«Այո», – ասել է Պեսկովը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը, նախատեսված է նոյեմբերի 23-ին՝ Երևանում։