Համընդհանուր գործադուլը Հունաստանում սպառնում Է վերածվել տրանսպորտային կոլապսի
Հունաստանի մի քանի քաղաքներում նոյեմբերի 9-ին տրանսպորտային ճյուղի աշխատակիցների գործադուլներ կանցկացվեն Էներգակիրների գների աճի եւ ինֆլյացիայի դեմ, սպասվում են հասարակական տրանսպորտի երթեւեկության լուրջ խափանումներ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Kathimerini հրատարակությունը: Աթենքում մետրոն, ավտոբուսները եւ հասարակական տրանսպորտի մյուս տեսակներն աշխատելու են փոփոխված ժամակարգով: Տաքսին քաղաքում ամբողջովին անհասանելի Է լինելու նոյեմբերի 9-ի առավոտվանից մինչեւ նոյեմբերի 10-ի առավոտ, քանի որ արհմիությունները վարորդներին հորդորել են դուրս չգալ աշխատանքի:
Սպասվում Է, որ Աթենքի կենտրոնական փողոցները լցվելու են ցուցարարներով եւ բացարձակապես անանցանելի են: Դրա հետ մեկտեղ ավիակարգավարները եւ քաղաքացիական ավիացիայի աշխատողները, որոնք սկզբում պլանավորել Էին մասնակցել գործադուլին, գործադուլի նախօրյակին հրաժարվել են այդ պլաններից: Գործադուլները կազմակերպող արհմիությունները իշխանություններին մեղադրում են աշխատողների իրավունքները ոտնահարելու եւ Էներգիայի գների աճի ու ինֆլյացիայի ազդեցությունը չեզոքացնելու ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու մեջ: Նրանք պահանջում են հարկերի նվազում եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: