Meta-ն աշխատակիցների ընդգրկուն հեռացումները կսկսի նոյեմբերի 9-ին
Ամերիկյան Meta Platforms Inc.-ը նոյեմբերի 9-ին կսկսի հաստիքակազմի ընդգրկուն կրճատման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով լրատվական աղբյուրների:
«Meta Platforms Inc.-ն աշխատակիցներին կսկսի հեռացնել նոյեմբերի 9-ի առավոտյան. այդ մասին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ղեկավարներին հայտնել Է նոյեմբերի 8-ին»,-գրում Է հրատարակությունը: Թերթը նշում Է, որ «առաջիկա կրճատումները, ինչպես սպասվում Է, կվերաբերեն ընդհանուր առմամբ հազարավոր աշխատակիցների, և, հավանաբար, այսօրվա դրությամբ խոշորագույնը կդառնան տեխնոլոգիական հատվածում»: Ավելի վաղ հաղորդվել Էր հաստիքացուցակի կրճատումներ սկսելու վերաբերյալ աշխատակիցներին ծանուցելու Meta-ի պլանների մասին:
Սեպտեմբերի վերջին Meta-ի հաստիքակազմում կար ավելի քան 87 հազար մարդ: 2020-2021 թվականներին ընկերությունն աշխատակիցների հաստիքակազմն ավելացրել Է ավելի քան 27 հազարով, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին՝ ևս 15,3 հազարով: The Wall Street Journal-ը գրել Է, որ Meta-ն պլանավորում Է առաջիկա ամիսներին ծախսերը կրճատել առնվազն 10 տոկոսով, այդ թվում՝ աշխատակիցների մի մասին հեռացնելու հաշվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: