Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11 – 12-ը Վիլնյուսում: Նոյեմբերի 9-ին այդ մասին հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ես ուրախ եմ հայտնելու, որ ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա 2023 թվականի հուլիսի 11 – 12-ը Վիլնյուսում»,- ասել Է նա: Ստոլտենբերգը նաեւ հայտնել Է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կքննարկի պաշտպանության ծախսերի զգալի ավելացման եւ Ուկրաինային օգնության շարունակման հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: