Աշակերտին հարվածած ուսուցիչը դեպքի հրապարակումից հետո ազատվել է աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիժնի Նովգորոդի Ձերժինսկ քաղաքի դպրոցի միջանցքում աշակերտին կանչած և հատակին գցած ուսուցիչը ազատվել է աշխատանքից իր կամքով, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է քաղաքապետարանը։
Երեքշաբթի երեկոյան տեղական մի շարք Telegram ալիքներում հրապարակվել է բջջային հեռախոսով արված տեսանյութ, երբ մի տղամարդ դպրոցի միջանցքում երեխաների աչքի առաջ մի քանի անգամ հարվածել է տղային, կանչել է նրան ու ուժով գցել հատակին։ Երեխան փորձել է արդարանալ, սակայն զայրացած ուսուցիչը ապտակով նրան ուղարկում է տնօրենի մոտ:
«Թիվ 12 դպրոցի ղեկավարության տեղեկություններով՝ աշակերտի և ուսուցչի միջև միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, ընդմիջման ժամանակ։ Տեսանյութում նկարահանված տղամարդ ուսուցիչը երկրորդ տարին է՝ աշխատում է դպրոցում և մաթեմատիկա է դասավանդում 7-8-րդ դասարաններում: Նախկինում նրա վարքագծի վերաբերյալ բողոքներ ո՛չ աշակերտներից, ո՛չ էլ ծնողներից կամ գործընկերներից չեն եղել: Տեսանյութում նաև նրա յոթերորդ դասարանի աշակերտն է: Ըստ ուսուցչի՝ երեխաները ընդմիջմանը խաղում էին միջանցքում, աղմկել են և խանգարել դասին նախապատրաստվելուն»,- ասվում է Ձերժինսկի վարչակազմի հաղորդագրությունում։
Նշվում է, որ «երեխան ընկնելու հետեւանքով չի տուժել, նրա կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում»։
Հաղորդվում է, որ ծնողները դպրոցի տնօրենին ուղղված հայտարարություն են գրել՝ ուսուցչին աշխատանքից ազատելու միջնորդությամբ։
«Ուսուցիչն իր կամքով է հրաժարական տվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։