ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարները պայմանավորվել են շարունակել օգնությունն Ուկրաինային
ԱՄՆ-ը ողջունում Է Մեծ Բրիտանիայի գործողություններն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում եւ պատրաստ Է ապագայում շարունակել համագործակցությունն այդ ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Պենտագոնը, հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փոխնախարար Հիքսը շնորհակալություն Է հայտնել Մեծ Բրիտանիային նրա ավանդի (…) համար եւ խոստացել Է շարունակել (Լոնդոնի հետ) սերտորեն համագործակցել Ուկրաինայի ապագա պահանջները բավարարելու գործում»,-ասվում Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Դեւիդ Ուիլյամսի հետ Հիքսի վիրտուալ հանդիպման արդյունքների շուրջ հաղորդագրության մեջ:
Կողմերը նաեւ քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են յուրաքանչյուր երկրի պաշտպանական արդյունաբերության հնարավորություններին, «AUKUS-ի (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ համաձայնագիր) օգոստոսյան եռակողմ գործընկերության կարգավիճակը, եւ երեք գործընկերների միջեւ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերն ու տեղեկատվության փոխանակումը»,-հաղորդել Է Պենտագոնը: Նշվում Է, որ փոխնախարարները հայտարարել են պաշտպանության ու անվտանգության բնագավառում ամերիկա-բրիտանական հարաբերությունների խորացման նկատմամբ պատրաստակամության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: