Ֆիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է երկրպագուի դեմքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է երկրպագուի դեմքին: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանում փոփ աստղի համերգային շրջագայության ժամանակ։ Ինչ-որ պահի նա իջել է բեմից, մոտեցել է առաջին շարքում նստած մարդուն և ծաղկեփունջով մի քանի հարված հասցրել նրա դեմքին։ Դրանից հետո նա ծաղկեփունջը նետել է բեմ և վերադարձել է ավարտելու երգը։
Ավելի վաղ Կիրկորովը բեմ է բարձրացել թափանցիկ հագուստով և քննարկումների առարկա է արձել: 55-ամյա արտիստը Ալմա-Աթայում կայացած համերգին ելույթ է ունեցել թափանցիկ կոստյումով, որի վրա սև զարդանախշ է քսել։ Կիրկորովը բացատրել է, որ իրականում պետք է հանդիսատեսի առաջ ներկայանար կաշվե շորտով, սակայն ոճաբանների թիմը մոռացել է նրան տալ հագուստի այս մասը: