«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքից երկու տարի անց գործը դոփում է տեղում
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր լրանում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով քննության երկու տարին, սակայն այդպես էլ չի բացահայտվել, թե ով կամ ովքեր նրան ծեծեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձինք ծեծի էին ենթարկել այն ժամանակվա խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին, որն այնուհետ տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Եվ չնայած այս դեպքից անցել է ուղիղ երկու տարի, սակայն այդ գործով նախկինում կալանավորված անձինք այժմ գտնվում են անազատության մեջ: Նրանց պաշտպանները դիմում են նախաքննական մարմնին, որպեսզի այդ մարդիկ արդարացվեն, քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն ԱԱԾ-ի կողմից չի արվում ոչինչ: Մյուս կողմից էլ երկու տարվա ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել եւ բացահայտել, թե ովքեր են այդ օրը ծեծի ենթարկել Միրզոյանին, եւ գործը մինչեւ օրս դատարան այդպես էլ չի ուղարկվել:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում