76-ամյա Շերը մինչև ազդրը բացված կաշվե զգեստով ներկայացել է CFDA մրցանակաբաշխությանը
Ամերիկացի 76-ամյա երգչուհի և դերասանուհի Շերը CFDA Fashion Awards-ի կարմիր գորգ է դուրս եկել խորը դեկոլտեով և մինչև ազդրը բացված կաշվե զգեստով։ Նկարները հայտնվել են սոցցանցերում։
Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 7-ին, Նյու Յորքում տեղի ունեցավ CFDA Fashion Awards մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը հրավիրված էին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ երգչուհի Շերը։ Գալա երեկոյի համար նա ընտրել է կաշվե Chrome Hearts զգեստ՝ խորը դեկոլտեով և մինչև ազդրը բացվածքով: Կերպարը համալրվել է ցանցային զուգագուլպաներով, բարձրակրունկ սանդալներով, վզնոցով և մեծ թևնոցով։ Շերն ունեցել է հոլիվուդյան գանգուրներ և թեթև դիմահարդարում։
Արարողության հյուրերն էին նաև Քենդալ Ջեները, Իրինա Շեյքը, Քիմ Քարդաշյանը, Ջիջի Հադիդը, Ջուլիա Ֆոքսը, Քայլի Ջենները և շատ ուրիշներ։ Մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեցին «Տարվա տղամարդկանց դիզայներ», «Տարվա կանացի դիզայներ», «Տարվա աքսեսուարների դիզայներ» և «Տարվա նոր դիզայներ» անվանակարգերի հաղթողները: