Էմինեմը թմրանյութերի չարաշահման պատճառով՝ մահվան շեմին է հայտնվել
Ռեփեր Էմինեմը պատմել է, թե ինչպես է թմրանյութերի պատճառով հայտնվել կյանքի ու մահվան սահմանագծին։ Նա այս մասին խոսել է Ռոքն-ռոլի փառքի սրահում անցկացված արարողության ժամանակ, գրում է Page Six-ը:
«Երաժշտությունը փրկել է իմ կյանքը։ Ես 2007 թվականին չափից շատ թմրանյութ օգտագործելու պատճառով՝ քիչ էր մնում մահանայի»,- ասել է երաժիշտը:
«Երբ ես դուրս եկա վերականգնողական փուլից, ես պետք է նիհարեի, բայց ես նաև պետք է գտնեի միջոց սթափ գործելու համար», - ասել է ռեփերը: «Եթե ինձ խելքի չբերեին, ես դժվարություններ կունենայի քնելու հետ կապված: Այսպիսով, ես սկսեցի վազել: Այն ինձ բնական էնդորֆին տվեց, բայց նաև օգնեց ինձ քնել, ուստի այն կատարյալ ընտրւոյթւն էր: Կարելի է հասկանալ, թե ինչպես են մարդիկ կախվածությունը փոխարինում մարզվելով»,-ասել է Էմինեմը: