Միջազգային գործընկերներն այսօր Ադրբեջանին փաստացի շնորհավորում են էթնիկ զտումների կապակցությամբ
Հատուկ հանձնաարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Միջազգային գործընկերները, որոնք այսօր շնորհավորում են Ադրբեջանին տոնի առթիվ, պետք է փորձեն պարզել, թե որտեղ են այժմ Շուշիում, Հադրութում և այլ գյուղերում բնակվող հայերը․․․
Եվ այդ ժամանակ նրանք կհասկանան, որ փաստացի շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտումների կապակցությամբ, այսինքն՝ օրինականացնում են դա»։