«Մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը, Սևանա լիճը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերն են ագրեսիվ հարձակում գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա։
«Սեպտեմբերի 13-14-ի իրադարձություններն անսպասելի չեն եղել։ Մեր արձագանքը կարող էր մի փոքր պակաս լինել, եթե նրանք կատարեին իրենց պարտավորությունները»,-հայտարարել է Ալիևը Շուշիում կազմակերպված միջոցառմանը, գրում է APA-ն։ «Մեր գործողությունները կարող էին ավելի կոշտ լինել, եթե մենք ցանկանայինք նոր պատերազմ։ Մենք դա չենք ուզում, արյունահեղություն չենք ուզում։ Մենք պարզապես ուզում ենք, որ մեր իրավունքները հարգվեն։
Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- ասել է Ալիևը: