Իրանում ներքին հակամարտություն է սկսվել. The Guardian
Իրանում մի շարք պահպանողականներ և լրագրողներ դեմ են Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարմանը և պնդում են, որ Մոսկվան «ագրեսորն» է Ուկրաինայի հետ հակամարտությունում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հոդվածում մեջբերում է պահպանողական խմբագիր Մասիհ Մոհաջերիի խոսքը, ով կարծում է, որ պաշտոնական Թեհրանը պետք է «խորհուրդ տա պատերազմ սանձազերծած կողմին պահպանել միջազգային կանոնները»։ Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանը իրավունք չունի Ուկրաինայում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, որոնք իբր տրամադրել է Իրանը։ Մոհաջերին նաև պնդում է, որ Իրանը հրապարակայնորեն դատապարտի Ռուսաստանի իշխանությունների գործողությունները և առաջարկի Ուկրաինային իրանական անօդաչու սարքեր մատակարարել։
Նյութում նշվում է, որ Իրանի ներքին հակամարտությունը կարելի է դատել նաև Մոսկվայում հանրապետության նախկին դեսպան Նեմաթոլլահ Իզադիի խոսքերով, ով պնդում է, որ Իրանի ԱԳՆ-ն և կառավարության դիվանագիտական կորպուսը տեղյակ չեն եղել անօդաչու թռչող սարքերի վաճառքի գործարքի մասին։
Իր հերթին, Իրանի հետ միջուկային համաձայնագրի ապագայի շուրջ իրանական բանակցային խմբի ոչ պաշտոնական խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Մարանդին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Իսրայելի նոր կառավարությանը շնորհավորելու համար: Նրա կարծիքով, ուկրաինացի առաջնորդի խոսքերը «իրական ժողովրդավարությունը գործողության մեջ» և Ուկրաինայի և Իսրայելի ընդհանուր արժեքների մասին նշանակում են, որ երկու երկրներն էլ «վերաբերվում են ստրկացած էթնիկ ռուս ուկրաինացիներին և Պաղեստինի բնիկ բնակչությանը նույն ռասայական արհամարհանքով։