«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2022թ․ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:
Տեղաբաշխվելու է 100,000 հատ անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմս՝ 1,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է՝ 10,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 13%: Տեղաբաշխվելու է նաև 40,000 հատ անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է՝ 25 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.5%: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ վճարումների պարբերականությունը՝ եռամսյակային:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով՝ մեկից ավելի հաջորդական օրերի ընթացքում՝ նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը հաջորդ տեղաբաշխման օր տեղափոխման եղանակով: Որպես տեղաբաշխող հանդես է գալու «Արարատբանկ» ԲԲԸ-ն։
Աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդներին մասնակցել Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Պարտատոմսերի թողարկման ազդագիրը և վերջնական պայմանները հասանելի են «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պաշտոնական կայքում: