ԱՄՆ-ում մեկնարկել են միջանկյալ ընտրությունները. փորձագետները կանխատեսում են հանրապետականների հաղթանակը
ԱՄՆ-ում մեկնարկել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են Վերմոնտում, հաղորդում է FoxNews-ը: Այնուհետև ընտրատեղամասերը բացվել են ԱՄՆ Արևելյան ափի նահանգների մեծ մասում:
Ընտրություններում կընտրեն Ներկայացուցիչների պալատի 435 անդամի և ԱՄՆ Սենատի 100 անդամներից 35-ին։ 36 նահանգներում կընտրեն նահանգապետերի։ Ըստ կանխատեսումների՝ հանրապետականները կարող են մեծամասնություն ստանալ Կոնգրեսում։
Հանրապետականները կարող են նաև մեծամասնություն ստանալ նահանգապետի ընտրություններում և վերահսկողություն հաստատել Սենատի վրա։
Հեշեցնենք, որ նախօրեին ամերիկացի գործարար, մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկը կուսակցական պատկանելություն չունեցող ամերիկացիներին խորհուրդ է տվել Կոնգրեսի առաջիկա ընտրություններին իրենց ձայնը տալ հանրապետականներին՝ դեմոկրատական վարչակազմը հավասարակշռելու համար։
«Անկախ մտածողությամբ ընտրողներին. իշխանության բաժանումը սահմանափակում է երկու կուսակցությունների ծայրահեղությունների ամենավատը: Ուստի խորհուրդ եմ տալիս քվեարկել Հանրապետական Կոնգրեսի օգտին՝ հաշվի առնելով, որ նախագահը դեմոկրատ է»,- գրել է նա։
Մասկը հավելել է, որ արմատական դեմոկրատները կամ հանրապետականները երբեք չեն քվեարկում մյուս կողմի օգտին, ուստի անկախ ընտրողները նրանք են, ովքեր իրականում որոշում են, թե ով է ղեկավարում: