Իրանն ու Ռուսաստանը համատեղ նավթային խողովակաշար կկառուցեն
Իրանական Sina Energy Gostar հոլդինգի գործադիր տնօրենն ասել է, որ հոլդինգը ծրագրում է ռուսական ընկերությունների աջակցությամբ նավթամուղ կառուցել՝ նավթամթերքների տեղափոխման համար, գրում է Mehr գործակալությունը։
Մոհամմադ Զիյարը ներկայացրել է փաստաթղթի մանրամասները, որը ստորագրվել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի ժամանակ՝ «Տաբաշ» խողովակաշար կառուցման վերաբերյալ:
«Բանակցությունների հիման վրա այս 948 կմ երկարությամբ խողովակաշարը, որը ձգվելու է Ռաֆսանջանից Մաշհադ, կունենա երկու պոմպակայան և երեք տերմինալ»,- ասել է նա։
Պաշտոնյան նշել է, որ այս նախագծի իրականացումը կտևի չորս տարի, և որոշվել է, որ ռուսները ֆինանսական միջոցներ կտրամադրեն այս նախագծի համար։
«Այս խողովակաշարի շահագործմամբ հնարավոր կլինի տեղափոխել օրական 150 հազար բարել ծավալով նավթամթերք»,- ասել է Զիյարը։