ՌԴ ԱԳՆ-ն Թեհրանին եւ Էր Ռիադին երկխոսության միջնորդություն է առաջարկել
Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Սաուդյան Արաբիայի հետ Իրանի շփումների մեջ ՝ հակասությունները կարգավորելու համար, ներկայիս խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք կապի մեջ ենք թե սաուդցի, թե իրանցի մեր գործընկերների հետ։ Մենք կողմ ենք, որ ծագած բոլոր հակասություններն ու թյուրիմացությունները լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ կառուցողական երկխոսության շրջանակում»,-ասել է Բոգդանովը։
«Մենք միշտ պատրաստ ենք եղել եւ իսկապես ջանքեր ենք գործադրում որոշակի միջնորդական դեր խաղալու համար»,-հավելել է նա։