Նուրիել Ռուբինին կարծում է, որ Twitter-ը գնելու Իլոն Մասկի որոշումը «շատ վատ գաղափար էր»
Ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին կարծում է, որ Twitter-ը գնելու Իլոն Մասկի որոշումը «շատ վատ գաղափար էր»։
«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ այս տղան մի փոքր խելագար է, երբ խոսքը վերաբերում է այն բանին, թե ինչն է ճիշտ, ես կասեի, որ այս հարթակների կարգավորմանը»,- ասել է Ռուբինին Fortune-ին տված հարցազրույցում: «Կան որոշ բաներ, որոնք անտեղի են, եւ ներկայիս Twitter-ն անում է հնարավոր ամեն ինչ, բայց ոչ իդեալական, որպեսզի փորձի սահմանափակել այդ բաները»:
Ռուբինին նշել է, որ «մի շարք հակասեմիտներ, ռասիստներ, սպիտակ ռասայի առավելության կողմնակիցներ եւ նեոնացիստներ ապատեղեկատվություն են տարածում, որոնք սնուցվում են Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից՝ փորձելով ոչնչացնել մեր լիբերալ ժողովրդավարությունը: Եվ հիմա [Մասկը] ասում է. «Ես ուզում եմ, որ այս բոլոր մարդկանց թույլ տրվի հարթակ ունենալ եւ տարածել այդ ապատեղեկատվությունը»:
Ռուբինիի կարծիքով, Մասկը սկզբունքորեն թույլ կտա «խոսքի ազատության ցանկացած ձեւ»: Բայց, նրա խոսքով, «նույնիսկ խոսքի ազատությունն ունի իր սահմանները: Չի կարելի հագնվել ինչպես Կու-կլուս-կլանի անդամ հրեա կամ աֆրոամերիկացի ընտանիքի առջեւ՝ սպառնալով նրանց զենքով: Սա անընդունելի է։ Այնպես որ խոսքի ազատությունն անսահմանափակ չէ»։