Պրիլուչնին բացահայտել է Բրուտյանի հետ շտապ ամուսնանալու պատճառը
Դերասան Պավել Պրիլուչնին բացատրել է, թե ինչու է իր գործընկեր Զեփյուռ Բրուտյանին ամուսնության առաջարկություն արել իրենց հարաբերությունների հենց սկզբում։ Զույգն ամուսնացել է այս ամառ։ Դերասանի խոսքերը մեջբերում է Woman.Ru-ն։
«Հետաձգելու պատճառ չեմ տեսնում։ Աղջկա հետ 10-20 տարի շփվեմ, հետո ասեմ. «Դե լավ, արի ամուսնանանք»։ Երբ մարդու հետ շատ երկար ես ապրում, դա սովորություն է դառնում։ Կարծում ես, որ հարմար է տվյալ մարդու հետ: Բայց դա այն չէ, ինչ ցանկանում ես», - ասել է Պրիլուչնին:
Նա նաեւ նշել է, որ լիովին հավատում է առաջին հայացքից սիրուն։
«Միայն այսպես կարող է լինել: Եթե իսկապես սիրում ու հասկանում ես, որ դա քոնն է, ուրեմն պետք է գնաս ցլի եղջյուրներից բռնես։ Իսկ եթե չես սիրում, ապա իմաստ չունի վատնել քո եւ նրա ժամանակը»,- իր կարծիքն է հայտնել դերասանը։