Ռուսաստանում երկարացրել են թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում
Ռուսաստանի հարավում եւ կենտրոնական մասում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ նոյեմբերի 15-ը, տեղեկացրել է «Ռոսավիացիա»-ն։
«Թռիչքների սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ 2022թ. նոյեմբերի 15-ը»,- նշվել է հաղորդագրությունում։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում։
Թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի հարավում գործում է փետրվարի 24-ից։