«Շտապբուժօգնություն» ընկերության շարժակազմի մաշված անվադողերը կուղարկվեն սահման
Այս շաբաթվանից «Շտապբուժօգնություն» ընկերության շարժակազմը կապահովվի ձմեռային անվադողերով: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկել է համայնքային ենթակայության կառույցներում փոխարինված այն անվադողերը, որոնք այլևս անհրաժեշտ չեն, Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության միջոցով ուղարկել սահման: