Պարո՛ն Սարգսյան, ոնց հասկացա ինձ միակ կարոտողը Դուք եք․ քաղաքապետը կատակեց
Գարեգին Նժդեհի փողոցից Մայիսի 9-ի փողոցից Արշակունյաց պողոտա հատվածում հոկտեմբերի 29-ից արգելվել է աջ կողմում ավտոմեքենաների կանգառ-կայանումը, որպեսզի թողունակությունը մեծացվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
«Որ դա իդեալական սկսել է աշխատել՝ չէ, բայց հնարավոր որոշակի փոփոխություններ կատարվել են: Սրանից էն կողմ, պարոն քաղաքապետ ջան, հնարավոր կլինի էդտեղ հոսքերի հետ կապված կիրառել ավտոմատ համակարգը՝ խելացի լուսացույցները, որը եւս 20-25 տոկոսով կբարելավի երթեւեկության վիճակն այդ հատվածում»,-ասաց նա:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կատակով արձագանքեց. «Պարոն Սարգսյան, ոնց հասկացա՝ ինձ միակ կարոտողը դուք եք եղել»: