Քիմ Քարդաշյանը «բախվել է» Քանյե Ուեսթի գործողությունների հետեւանքներին
Քիմ Քարդաշյանն իրեն «անօգնական է զգում»՝ հանդիպելով իր նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի գործողությունների հետեւանքին։ Այս մասին հայտնում է The News-ը։
Աղբյուրը հրապարակմանը պատմել է, որ Քիմ Քարդաշյանի ավագ որդու համադասարանցիների ծնողները խնդրել են նրան արգելել Քանյե Ուեսթին ներկա գտնվել իրենց երեխաների խաղերին «սարսափելի ատելության» պատճառով, որը նա սփռում է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռեփերին տեսել են, որ Լոս Անջելեսում իր 6-ամյա որդու՝ Սեյնթի ֆուտբոլային խաղից դուրս է գալիս մեկ այլ աշակերտի ծնողի հետ թեժ վիճաբանությունից հետո:
«Սեյնթի դասընկերներից շատերը հրեա են, եւ նրանք անձնական ագրեսիա են զգում Քանյեի կողմից, ինչը, ամենայն հավանականությամբ, ստիպել է ռեփերին վիճել ծնողներից մեկի հետ ֆուտբոլային խաղի ժամանակ: Քիմն իրեն անօգնական է զգում, քանի որ չի կարողանում կառավարել Քանյեին։ Նա իսկապես չի կարող Քանյեին ասել, որ ինչ-որ բան անի կամ չանի, քանի որ դա նրան կստիպի անել ճիշտ հակառակը»,- լրագրողներին ասել է ինսայդերը: