Երևանում հայրը մեղադրվում է իր անչափահաս երեխաներին բռնшբшրելու մեջ
Երևանում հայրը մեղադրվում է իր անչափահաս երեխաների բռնաբարության մեջ։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Կ․ Մ․–ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս երեխաների նկատմամբ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի 198–րդ հոդվածի 4–րդ մասի հատկանիշներով, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։ Հոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։