Արտաշատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա
Հոկտեմբերի 29-ին Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները Մրգավան գյուղում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, Արտաշատի բաժին տեղափոխեցին Վեդի քաղաքի 2 բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 260 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Նա հայտնեց, որ համագյուղացուն պատկանող «Միցուբիշի » մակնիշի մեքենայում էլ ունի թմրամիջոց: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մոտ 100 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված և կանեփանման բույսի ճյուղեր: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են։